Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 79–ով և դարձել 3392

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը նոր տվյալներ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ընթացքի մասին։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 1 պեպք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 79-ով և դարձել 3392։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Չինաստանում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1970 մարդ, կատարվել է 32 561 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1359–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 46 դեպք և մահվան 17 անուղղակի դեպք:

Մայիսի 10-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3313 էր:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։