«Արցախում կորոնավիրուսի տարածման օջախները մարված են»․ ԱՀ պարետ

Արցախում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված 6 անձանց դեպքերը փոխկապակցված են և ունեն վարակման մեկ օջախ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Արցախում կորոնավիրուսի տարածման բոլոր օջախներն այս պահին մարված են։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով

«Այս պահի դրությամբ կորոնավիրուսից բուժվողները 6-ն են։ Լավ լուրն այն է, որ մեր բոլոր օջախները, որոնք վերաբերում էին Քաշաթաղի շրջանին, Քարվաճառին, Մարտակերտի շրջանի առանձին համայնքներին, Ստեփանակերտին, մարված են։ Վարակման 6 դեպքերը մեկ օջախից են և փոխկապակցված են, 6-ից 4-ը մեկ ընտանիքից են, մյուս երկու դեպքերն՝ առանձին ընտանիքներից»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում ևս մեկ ամսով երկարաձգվեց արտակարգ դրության ժամկետը, որը կավարտվի 2020թ–ի հունիսի 11-ին` ժամը 22:00-ին։

Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են գրանցվել. աղբյուրը Նոր Վերինշենն է

Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Արցախում արտակարգ դրություն էր սահմանվել մինչև մայիսի 12-ը։

Այսօրվա տվյալներով` ԱՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 14 դեպք, որից ութն արդեն բուժվել են․ մեկուսացածված է 15 քաղաքացի։