Ձորաղբյուրում 3 մեքենա են բախվել, Opel-ը կամրջից ցած է ընկել. կան տուժածներ

Ուղևորներից չորսը հոսպիտալացված են. նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի-Sputnik. Տոնական օրը ոչ տոնական ավարտ է ունեցել Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մայիսի 9-ին, ժամը 18։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ նշված ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Արմավիրում վթարի հետևանքով մայր ու որդի տեղում մահացել են. այրիացած հարսը 18 տարեկան է

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 10/28 հասցեի մոտակայքում բախվել են 67-ամյա Համլետ Ս․-ի վարած «Opel Astra G», Էդգար Պ․-ի վարած «Opel Astra G» և «Mercedes-Benz S600» մակնիշների ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ցած ընկել։

Բալային համակարգի կիրառմամբ նվազել է ՃՏՊ-ների քանակը. Սերգեյ Ղահրամանյան

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներին՝ 72 -ամյա Լիլիթ Հ.-ին, 64-ամյա Մարինե Պ.-ին, 34-ամյա Արամ Ս.-ին և 64-ամյա Աշոտ Ս․-ին։

Նրանք հոսպիտալացվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

ՃՏՊ Սյունիքի մարզում. մեքենաներից մեկի ղեկին եղել է 15 տարեկան պատանի