Թրամփն ընդունել է Գերմանիայի կապիտուլյացիայի լուրն ուղարկած 97-ամյա Գրեգորի Մելիքյանին

Քսանամյա ռադիոօպերատոր Գրեգորի Մելիքյանը 1945թ․-ին Բեռլինից ԱՄՆ է ուղարկել նացիստական Գերմանիայի կապիտուլյացիայի լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին։ Վաշինգտոնի հուշարձանի մոտ նրանք միասին հարգանքի տուրք են մատուցել ընկած մարտիկների հիշատակին։ Ինչպես նշվում է Twitter-ում Սպիտակ տան պաշտոնական միկրոբլոգում՝ Վաշինգտոն է ժամանել նաև 97-ամյա Գրեգորի Մելիքյանը։

​Նշենք, որ Մելիքյանը եղել է այն ռադիոօպերատորը, որը մայիսի 8-ին Գերմանիայի կապիտուլյացիայի մասին հաղորդագրությունը Բեռլինից ամերիկյան զորքերի շտաբ է փոխանցել։ Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտի ստորագրման արարողությանը երեք ամերիկացի ռադիստ են ներկա եղել, բայց գեներեալ Դուայթ Էյզենհաուրերն ընտրել է ամենաերիտասարդին՝ Մելիքյանին, որպեսզի պատմական իրադարձության անմիջական վկան կարողանա հնարավորինս երկար ժամանակ այդ մասին պատմել սերունդներին։ Մելիքյանը 20 տարեկան է եղել։

«Ուզում եմ, որ հաղորդագրությունը Մելիքյանն ուղարկի, հետո նա ամբողջ կյանքում կպատմի այդ մասին»,-ասել է Էյզենհաուերը։

Միացյալ Նահանգներում ավիահաղորդակցությունը խիստ սահմանափակված է. վետերաններին Վաշինգտոն են տարել դատարկ ինքնաթիռներով։

Ամերիկացի վետերանները պետք է ժամանեին Մոսկվա, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով ուղևորությունը ստիպված եղան չեղարկել։

Հացի իրական գինը, կամ ինչպես էին հայերը շփվում գերի ընկած գերմանացիների հետ