ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի-Sputnik. Այսօր` մայիսի 10-ին, Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում ճանապարհի երթևեկելի հատված քարեր են թափվել։ Ճանապարհը միակողմանի փակվել է։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեպքի մասին ահազանգն ստացել են առավոտյան` ժամը 10:46-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ)։ Նոր քարաթափման վտանգ չկա։
Փրկարարների օգնության կարիք չի եղել։
«Քուռկիկ Ջալալիի թոռնե՞րն են». 7 ձի՝ Դավթաշենի կենտրոնում. տեսանյութ