«Գոնե մեկ անգամ էլ ասեի, որ ամենագեղեցիկն ես...». երգչուհի Էմմիի հուզիչ գրառումը

Երգչուհի Նադեժդա Սարգսյանի երգերից մեկի՝ «Արևոտ անձրևի» ուղեկցությամբ Էմմին ընտանեկան տարբեր տարիների լուսանկարներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի-Sputnik. Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Էմմին Instagram-ի «սթորի» բաժնում հուզիչ ֆոտոշարք ու գրառում է կատարել իր մայրիկի՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանի մասին։

«Նադյան հաստատ հանգիստ է...». Նազենի Հովհաննիսյանը Էմմիի հետ լուսանկար է հրապարակել

«Եթե դու ինձ հասկանում ես, ուրեմն մենք նույն իրավիճակում ենք։ Ուժեղ եղիր և ժպտա։ Մեզ մայրերը տխրելու համար չեն լույս աշխարհ բերել»։ Այս տողերով է սկսվում Էմմիի պատմած ինստագրամյան պատմությունը։

Երգչուհի Նադեժդա Սարգսյանի երգերից մեկի՝ «Արևոտ անձրևի» ուղեկցությամբ Էմմին ընտանեկան տարբեր տարիների լուսանկարներ է հրապարակել։
Լուսանկարներում մայրն է՝ Նադեժդա Սարգսյանը տարբեր տարիներին՝ բեմում և ընտանիքում, իր՝ Էմմիի և ամուսնու՝ լուսահոգի քանդակագործ Դավիթ Բեջանյանի հետ։

«Իմ հոգատար, գոնե մեկ անգամ էլ ասեի, որ ամենագեղեցիկն ես»,- ֆոտոշարքի վերջում գրել է Էմմին։

Հիշեցնենք՝ երգչուհի Նադեժդա երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ 2018 թվականի հուլիսի 2-ին։

Երգչուհի Էմմիի հուզիչ գրառումը. «Ես ժպտալու եմ ամեն օր, որ դուք դա տեսնեք»