Երևանը նշեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակը, և չնայած կորոնավիրուսի համավարակի և կարանտինի ռեժիմի պատճառով տոնը տոնը չէր կարող մասշտաբային ստացվել, դա ամենևին էլ չփչացրեց հանդիսավոր տրամադրությունը։
Մայիսի 9-ի առավոտյան Հաղթանակի զբոսայգում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ն պսակներ և ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ։
Նրանք գլուխ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմի տարիներին իրենց կյանքը նվիրաբերած զինվորների հիշատակի առաջ։ Արարողությանը ներկա էին պատերազմի վետերաններ, որոնց թվում էր նաև 97-ամյա Ռոզալյա Աբգարյանը։
Տեղի ունեցավ նաև հայ և ռուս ռազմական օդաչուների կազմակերպած ավիաշքերթը. նրանք հարգանքի տուրք մատուցեցին հերոսներին՝ զոհվածներին և ողջերին։
Տոնակատարությունները եզրափակվեցին հրավառությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Արցախի Հանրապետության տոնական միջոցառումներին․ նա Արցախ էր մեկնել մայիսի 9-ի առավոտյան։
Մայիսի 9–ին հայ ժողովուրդը եռատոն է նշում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման օրը և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը:
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում, սակայն, կարող եք տոնական լուսանկարներ տեսնել ոչ միայն Հայաստանից, այլև ԱՊՀ երկրներից։
Թրամփն ընդունել է Գերմանիայի կապիտուլյացիայի լուրն ուղարկած 97-ամյա Գրեգորի Մելիքյանին