Արցախում 19–ամյա զինվոր է մահացել

ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեռևս չպարզված հանգամանքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Ցավալի լուրը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում». ՊԲ հրամանատարը` մահվան դեպքերի մասին

Հաղորդագրության համաձայն` դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ նախորդ մահվան դեպքը Արցախի պաշտպանության բանակում գրանցվել էր ընդամենը մի քանի օր առաջ` մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում։ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ականապայթյունային մահացու վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը:

Արցախում զինծառայող է մահացել