ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով նոր վարակակիրներ են հայտնաբերվել։ Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով ԱՀ առողջապահության նախարարությանը, տեղեկացնում է, որ նախօրեին թեստավորված 41 քաղաքացացիներից 37-ի թեստի պատասխանը բացասական է եղել, իսկ 4-ինը՝ դրական։
Կորոնավիրուսի գրոհը Գեղարքունիքի վրա շարունակվում է. մարզպետը նոր տվյալներ է հաղորդել
«Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից: Վերոնշյալ 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ԱՀ պարետի որոշմամբ՝ մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում, իսկ մայիսի 8-ին Նոր Բրաջուր համայնքում սահմանափակվել է ազատ տեղաշարժը։
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
Այսպիսով, վերջին տվյալներով, Արցախում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 14 դեպք, բուժվել է 8 մարդ։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, Արցախի Հանրապետությունում չկան։
Արցախում կորոնավիրուսով վարակված տղամարդը ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից