ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Բազմաթիվ դժվարություններից ու ծանր փորձություններից հետո Շուշիի ազատագրումը հայերիս համար սեփական ուժերի հանդեպ վստահության ամուր հիմք դարձավ՝ կանխորոշելով գալիք հաղթանակները։ Շնորհավորական իր ուղերձում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս նվիրական օրը մենք փառաբանում ենք հայ զինվորին, հիշում ու ոգեկոչում ենք մեր բոլոր զոհված մարտական ընկերներին, որոնց անձնուրաց նվիրումը հայրենիքին ու ազատությանը կերտեց Արցախյան պատերազմի փառահեղ հաղթանակը։ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է»,–ասել է Քոչարյանն իր ուղերձում։
Նա նշել է նաև, որ այսօր լրանում է Խորհրդային Միության Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 75-ամյակը։ Հայ ժողովուրդն անուրանալի ավանդ ունի այդ հաղթանակի կերտման գործում։
Քոչարյանի խոսքով` հայ զինվորներն ու հրամանատարները, այդ թվում՝ ծնունդով արցախցիները, պատվով են անցել մեծ պատերազմի ճանապարհը, աչքի են ընկել խիզախությամբ, հերոսությամբ ու հավերժ փառքով են պսակել մեր ժողովրդի անունը։
Երկու պատերազմի միջով անցած ընտանիքը. ինչի մասին և ինչու են լռում հայր և որդի Ադամյանները