ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ հետ և Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր տիկնոջ հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Տոնական ավիացիոն զորահանդես. Երևանի երկնքում Սու-30ՍՄ և այլ կործանիչներ են. լուսանկարներ
Փաշինյանն Արցախում է հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,–նշված է Արցախի նախագահի պաշտոնական կայքում։
Հաղթանակած հին և նոր սերունդները միասին են. հուզիչ տեսանյութ` նվիրված Հաղթանակի 75–ամյակին
Շուշիում այսօր տեղի կունենան տոնական միջոցառումներ։