Հպարտ եմ երկու ժողովուրդների սխրագործությամբ. Փաշինյանի ուղերձը` ՌԴ ղեկավարությանը

Նիկոլ Փաշինյանը ՌԴ ղեկավարությանը հղած ուղերձում նշել է, որ հպարտ է երկու ժողովուրդների սխրագործությամբ, որոնք ուս ուսի տված պայքարել են ընդհանուր թշնամու դեմ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ ղեկավարությանը` նախագահ Վլադիմիր Պուտինին և կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին։

Հաղթանակած հին և նոր սերունդները միասին են. հուզիչ տեսանյութ` նվիրված Հաղթանակի 75–ամյակին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում Փաշինյանը նշել է, որ այս տոնը մարդկության պատմության ամենասարսափելի չարիքներից մեկի`  ֆաշիզմի նկատմամբ հաղթանակն է բնորոշում։ Հաղթանակ, որը ձեռք է բերվել մեծ քաջության, մեր հայրերի ու պապերի համառության և անձնազոհության գնով:

Փաշինյանը նշել է, որ հպարտ է երկու ժողովուրդների սխրագործությամբ, որոնք ուս ուսի տված պայքարել են ընդհանուր թշնամու դեմ: Անուրանալի է նրանց ունեցած դերը ֆաշիզմի փլուզման և Եվրոպայի ժողովուրդների նացիստական ստրկությունից ազատագրման գործում:

«Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միասնական և եղբայրական ոգին, որը Հայրենական մեծ պատերազմի ընթացքում է կերտվել, պարտավորեցնում է ամրապնդել մեր բարեկամական կապերը, համատեղ պայքար մղել  ժամանակի մարտահրավերներին ու սպառնալիքներին, ինչպես նաև ամրապնդել և կառուցել դաշնակից հարաբերություններ` ի նպաստ մեր երկրների խաղաղ զարգացման և մեր ժողովուրդների բարեկեցության», - ասվում է Փաշինյանի ուղերձում:

Հաղթանակները տարիք չունեն. նախագահը շնորհավորել է եռատոնը

Մայիսի 9-ի առիթով ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։

Հիշեցնենք, որ ՌԴ ղեկավարությանը շնորհավորական ուղերձներ էր հղել Փաշինյանին։