Հայաստանի նախագահը պատմել է՝ ինչպես էր նախկինում տոնում Հաղթանակի օրը. տեսանյութ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ հաղթանակի օրվա առթիվ բացառիկ հարցազրույց է տվել Sputnik Արմենիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik.Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ անձամբ իր համար Հաղթանակի օրը միշտ էլ մեծ տոն է եղել։

«Մեր կյանքի ճանապարհն անցնում է նաև Արցախով»․ Նունե Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել

«Խորհրդային Միությունում եմ ծնվել ու հիշում եմ, որ ամեն տարի մայիսի 9-ին դիտում էինք Կարմիր հրապարակի Հաղթանակի շքերթը։ Դա մի իրադարձություն էր, որը ցույց էր տալիս բոլորիս ու ամբողջ աշխարհին ոչ միայն պետության հզորությունը, այլև այն, որ ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ», - ասում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա կարևորում է, որ 75 տարվա մեջ մարդկությունն ավելի բանական ու իմաստուն է դարձել, ինչի շնորհիվ հաջողվում է ապագայում բացառել երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը։

«Աստված տա, որ ավելի իմաստուն դառնանք», - ասաց նախագահը։

Հայաստանում այսօր նշում են Մեծ հայրենականում հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը։

«Դուք Շուշիի ազատագրման խորհրդանիշն եք ». նախագահն ընդունել և շնորհավորել է Կոմանդոսին

Sputnik Արմենիայի «ԲՈԼՈՐԸ պայքարում էին այդ օրվա համար» նախագծի շրջանակում ՀՀ նախագահը պատմել է իր հուշերը լեգենդար խորհրդային հետախույզ ամուսինների՝ Գևորգ ու Գոհար Վարդանյանների մասին, որոնց հետ նրա ծնողներն ընկերություն են արել, ու որոնց նա մանկուց ճանաչել է։

Հայաստանի նախագահը պատմել է՝ ինչպես էր նախկինում տոնում Հաղթանակի օրը. տեսանյութ

«Շուշիի ազատագրումը նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը»․ ՀՀ նախագահ