Հաղթանակի օրը «Հաղթանակ» այգում. հարգանքի տուրքից մինչև ավիացիոն զորահանդես. լուսանկարներ

Sputnik

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում այսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներ էին։ Զբոսայգու անմար կրակի մոտ պատերազմում զոհվածների հիշատակը հարգեցին ինչպես Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամները, այնպես էլ Հայրենական մեծ պատերազմի վետերանները։

Ավիաշքերթ և ոչ միայն. Հայաստանում յուրովի նշեցին Հաղթանակի օրը. տեսանյութ

Դրան հաջորդեց  զորահանդեսը, որին հետևում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Զորահանդեսն, ի դեպ, սովորական չէր, այլ ավիացիոն։ Ռուսական ռազմակայանի և ՀՀ ՊՆ-ի ավիացիոն միավորումների օդաչուները տոնական թռիչքներ իրականացրին, որոնց մասնակցում էին 4 ՄիԳ-29 կործանիչները, դրանց հետևից ընթանում էին Սու-30ՍՄ և Սու-25 գրոհիչ ինքնաթիռները։ Տոնական զորահանդեսն ավարտեց  Մի-8ՄՏՎ ռազմատրանսպորտային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների խումբը։

«Ռազմավիացիայի վերջին ձեռքբերումները լուրջ առաջընթացի հիմքեր են ստեղծել». Վերանյան

Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմին ռազմաճակատ էր մեկնել շուրջ 600 հազար հայ, նրանց կեսից ավելին տուն չվերադարձան։ Հայ մարտիկներից չորսն արժանացան Խորհրդային Միության մարշալի կոչման, մեկը` նավատորմի ծովակալի։  Շուրջ 60 գեներալներ խոշոր զորամիավորումների հրամանատար էին, 107-ը զինծառայողներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։

1 / 21
«Հաղթանակ» զբոսայգու անմար կրակը
2 / 21
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ է դնում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանին
3 / 21
ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ
4 / 21
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ
5 / 21
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ
6 / 21
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ
7 / 21
Հայրենական մեծ պատերազմի վետերանները «Հաղթանակ» զբոսայգում
8 / 21
Հայրենական մեծ պատերազմի վետերանները «Հաղթանակ» զբոսայգում
9 / 21
Հայրենական մեծ պատերազմի վետերանները «Հաղթանակ» զբոսայգում
10 / 21
Հայրենական մեծ պատերազմի վետերանները «Հաղթանակ» զբոսայգում
11 / 21
Սու-30ՍՄ կործանիչները Հաղթանակի օրվա ավիաշքերթին. Երևան
12 / 21
Սու-30ՍՄ կործանիչները «Մայր Հայաստան» հուշարձանի վերևում. Երևան
13 / 21
Սու-30ՍՄ կործանիչները Հաղթանակի օրվա ավիաշքերթին. Երևան
14 / 21
Ռազմական ուղղաթիռները մասնակցում են տոնական ավիաշքերթին
15 / 21
Ռազմական ուղղաթիռները մասնակցում են տոնական ավիաշքերթին
16 / 21
Սու-30ՍՄ կործանիչները Հաղթանակի օրվա ավիաշքերթին. Երևան
17 / 21
Սու-30ՍՄ կործանիչները Հաղթանակի օրվա ավիաշքերթին. Երևան
18 / 21
Հաղթանակի օրվա տոնական ավիաշքերթը Երևանում
19 / 21
Հաղթանակի օրվա տոնական ավիաշքերթը Երևանում. ՄիԳ-29
20 / 21
Սու-30ՍՄ կործանիչները Հաղթանակի օրվա ավիաշքերթին. Երևան
21 / 21
Սու-30ՍՄ կործանիչները Հաղթանակի օրվա ավիաշքերթին. Երևան