Հալեպում ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները տոնել են հաղթանակի 75-ամյակը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմն ու մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները ծաղկեպսակ են խոնարհել Մեծ Հաղթանակի համար ընկած հերոս նահատակների անմահ հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմն ու ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ ամյակին զոհվածների հիշատակին։

Ավիաշքերթ և ոչ միայն. Հայաստանում յուրովի նշեցին Հաղթանակի օրը. տեսանյութ

Նրանք ծաղկեպսակ են տեղադրել Մեծ Հաղթանակի համար ընկած հերոս նահատակների անմահ հիշատակին։

Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմին ռազմաճակատ էր մեկնել շուրջ 600 հազար հայ, նրանց կեսից ավելին տուն չվերադարձան։ Հայ մարտիկերից չորսն արժանացան Խորհրդային Միության մարշալի կոչման, մեկը` նավատորմի ծովակալի։  Շուրջ 60 գեներալներ խոշոր զորամիավորումների հրամանատար էին, 107-ը զինծառայողներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։

Այս օրը խորհրդանշում է միությունը և խաղաղությունը, որոնք անհրաժեշտ են հիմա. Մնացականյան