ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ` գրառում կատարելով Twitter-ի իր միկրոբլոգում։
«Հաղթանակի և խաղաղության 75-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ բոլոր ժողովուրդներին: Այսօր փառավոր օր է նացիզմից և ֆաշիզմից ազատագրման համար պայքարած բոլոր հերոսներին մեծարելու»,–գրել է նախարարը։
Արցախում տոնական միջոցառումներ են. մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը
Մնացականյանի խոսքով` այս օրը խորհրդանշում է միությունը և խաղաղությունը, ինչն այնքան անհրաժեշտ են այսօրվա աշխարհում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Հաղթանակի» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։