Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 146–ով և հասել 3175-ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերի մասին վերջին տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 146-ով և դարձել 3175։ Մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Վտանգավոր չեն. նախարարը` բանակում կորոնավիրուսի դեպքերի մասին

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 մարդ, կատարվել է 30397 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1267–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 44 դեպք և մահվան 12 անուղղակի դեպք:

Մայիսի 8-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3029 էր:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։