Վտանգավոր չեն. նախարարը` բանակում կորոնավիրուսի դեպքերի մասին

Դավիթ Տոնոյանին խոսքով` ռիսկային խմբում գտնվող անձնակազմի անդամները տանն են, չեն աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ Զինված ուժերում կան և՛ վարակվածներ, և՛ մեկուսացվածներ: Տեղեկությունն այսօր Եռաբլուրում NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերը ավելացել են 145-ով և դարձել 3029

«Ունենք նաև ռիսկային տարիքի անձնակազմ։ Նրանք տանն են մնում: Մեկուսացումների ու ինքնամեկուսացումների թվի նվացում կա: Կարծում եմ` եղանակի տաքանալու հետ դեպքերը կքչանան: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի դեպք: Թոքաբորբի բարդացումներով դեպքերը շատ քիչ են»,-ասաց Տոնոյանը:

Նախարարի խոսքով` ընդհանուր զինված ուժերում հիմնականում երևանամերձ ու նախկին օջախների զորամասերն են 2 տասնյակ դեպք գրանցվել և ընդամենը 3 բարդացում կա, որոնք վտանգավոր չեն, անգամ ոչ միջին ծանրության:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել

ՀՀ զինված ուժերում կատարվում են լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: