Օրվա կադր․ հայկական ՄԻԳ-29-ը՝ Երևանի «քառակուսի» երկնքում

Լուսանկարում հայկական ՄԻԳ-29 ՍՄ-ների շղթան մայիսի 9-ի օդային շքերթի փորձ է անցկացնում։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ հոբելյանին նվիրված զորահանդեսը Երևանում կմեկնարկի մայիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:00-ին:
Sputnik

Զորահանդեսին կմասնակցեն ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության, այլև ռուսական ռազմաբազայի ավիացիոն միավորումների օդաչուները:

Օրվա կադր․ Ծիծեռնակաբերդը ողողվել է ոգեկոչման լույսերով

Օրվա կադր. «երկրի հերթապահ» ոստիկանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծ

Տոնական թռիչքն առաջինը սկսել է չորս Միգ-29 կործանիչների շարքը, որոնց հետևում էին Սու-30ՍՄ և Սու-25 գրոհիչները։ Օդային շքերթը եզրափակել է ռազմա-տրանսպորտային Մի-8ՄՏՎ-ների և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների խումբը։ Ավիացիոն միջոցները թռել և վայրէջք են կատարել «Էրեբունի» (ք․ Երևան) և «Շիրակ» (ք․ Գյումրի) օդանավակայաններում։

Օդային շքերթի վարժանքներում ընդհանուր առմամբ ներգրավված է եղել մոտ 20 միավոր ավիատեխնիկա։

Օրվա կադր․ Երևանի ոստիկանությունը չի գնահատել ռեժիմը խախտած կնոջ կրեատիվ սուտը