«Մեր կյանքի ճանապարհն անցնում է նաև Արցախով»․ Նունե Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը խորհրդանշական լուսանկար է հրապարակել Արցախի ամենահայտնի հուշարձանի ֆոնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել Արցախից։

«Շուշիի ազատագրումը նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը»․ ՀՀ նախագահ

Լուսանկարներն այսօրվա չեն, վաղուց են արված, բայց տիկին Սարգսյանն այս խորհրդանշական օրը` Շուշիի ազատագրման 28–ամյակը, շնորհավորել է այդկերպ։ Լուսանկարն արված է «Մենք ենք, մեր լեռները» կոչվող հուշարձանի (որ ժողովրդին հայտնի է նաև «Տատիկ-պապիկ» անունով) ֆոնին։

«Մեր կյանքի ճանապարհն անցնում է նաև Արցախով»,-լուսանկարին կից գրել է նախագահի տիկինը:

Հիշեցնենք՝ 28 տարի առաջ` 1992թ–ի մայիսի 8-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:

«Դուք Շուշիի ազատագրման խորհրդանիշն եք ». նախագահն ընդունել և շնորհավորել է Կոմանդոսին

Շուշիի ազատագրումը ապագա հաղթանակների հիմք հանդիսացավ և կարևոր հանգրվան դարձավ հայկական ռազմական փառքի վերածննդի համար։ Հենց այդ պատճառով էլ մայիսի 9-ին Հայաստանը եռատոն է նշում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծումը։

Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Եռատոնին ընդառաջ ուղերձ էր հղել և հայտնել, որ կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում ստիպված են չեղարկել տոնական միջոցառումներն ու սահմանափակվել առավել զուսպ ու ոչ մարդաշատ արարողություններով: