ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Նավթի համաշխարհային գները աշխարհի շատ երկրներում կարանտինի թուլացման ֆոնին շարունակում են աճել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Առավոտյան աճուրդի տվյալներով՝ Brent տեսակի հյուսիսամերիկյան նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,49%-ով՝ մեկ դոլարի համար դառնալով մինչև 29,9 դոլար, WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը՝ 1,83%-ով՝ հասնելով մինչև 23,98 դոլարի։
Ներդրողները կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների չեղարկման առումով լավատեսորեն են տրամադրված: Դա հույս է ներշնչում, որ համաճարակի պատճառով առաջացած ձախողումից հետո վառելիքի պահանջարկն աստիճանաբար կվերականգնվի։
AxiCorp's-ի վերլուծաբան Սթիվեն Իննեսի կարծիքով՝ անգամ եթե պահանջարկը սկսի կարգավորվել, պահեստներում նավթի պաշարները դեռ որոշ ժամանակ կշարունակեն կուտակվել։
Ինչն է ավելի վտանգավոր Ադրբեջանի համար` կորոնավիրո՞ւսը, թե՞ նավթային դարաշրջանի ավարտը