ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. «Խիմկիի» հարձակվող Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում։
Տեղեկությունը իր տելեգրամ-ալիքում գրել է հայտնի հեռուստամեկնաբան Նոբել Առուստամյանը։
«Կհիշեք, որ Արշակ Կորյանը «Լոկոմոտիվի» հույսն էր դեռ «Վիտես» տեղափոխվելուց առաջ: Այժմ նա «Խիմկիի» հետ նվաճել է ՌՊԼ-ի ուղեգիր, և ավելի հետաքրքիր է, որ նա որոշել է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում»,–գրել է նա:
Ազգությամբ հայ Կորյանը խաղացել է Ռուսաստանի պատանեկան հավաքականների կազմում և խաղացել է ընդհուպ մինչև Մ21 հավաքականը: Առուստամյան խոսքով` վերջերս Արշակը զրուցել է Հայաստանի ֆեդերացիայի և նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ։ «Հնարավոր է, որ շուտով Կորյանը խաղադաշտ դուրս գա Հենրիխ Մխիթարյանի հետ»,–գրել է Առուստամյանը:
Կորյանի կարգավիճակը Ռուսաստանում չի փոխվի. նոր մրցաշրջանից սկսած հայ ֆուտբոլիստները դադարում են համարվել լեգիոներներ Ռուսաստանում: «Կարծում եմ, որ նման նախադեպերը կդառնան կանոնավոր, և Կորյանը վերջին «ռուս հայը» չէ, ով կընդունի Հայաստանի հավաքականի հրավերը»,–գրել է մեկնաբանը:
Ալեքսանդր Կարապետյանը Հենրիխ Մխիթարյանին «Սոչի» է հրավիրել
Նրա տեղեկություններով` Խորեն Բայրամյանը նույնպես կարող է նույն ճանապարհով գնալ: «Ռոստովի» խաղացողն արդեն առաջարկ է ստացել Հայաստանից և մտածելու ժամանակ է խնդրել:
Առուստամյանը փոքրիկ վերլուծությամբ է ավարտել իր խոսքը` նշելով, որ Հայաստանի հավաքականը կարող է լրջորեն ուժեղացնել կազմը և առաջընթաց գրանցել Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում: