ՀԱՊԿ երկրները միասին կկանխեն միջազգային վտանգավոր միտումները. գլխավոր քարտուղար

Ստանիսլավ Զասը կարծում է, որ համաշխարհային մարտահրավերների պայմաններում հատուկ նշանակություն է ձեռք բերում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական ճշմարտության խեղաթյուրմանը հակազդելու ՀԱՊԿ-ի ներդրումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության(ՀԱՊԿ) անդամ երկրների համատեղ գործողությունները թույլ կտան կանխարգելել միջազգային վտանգավոր միտումները. Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 75-ամյակի առթիվ իր ողջույնի խոսքում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նա նշել է, որ միասնաբար կարելի է ամրապնդել ընդհանուր անվտանգությունը, ծանրակշիռ ներդրում ունենալ խաղաղության պահպանման և միջազգային անվտանգության ամրապնդման գործում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է հայ–ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին

Զասն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս տարի Հաղթանակի օրվա տոնակատարությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ մարդկությունը բախված է կորոնավիրուսային համաճարակին և գալիք սերունդներին պատերազմի արհավիրքներից պաշտպանելու համար հաղթող պետությունների 75 տարի առաջ հիմնած աշխարհակարգի հիմքերը խարխլելու փորձերին:

«Այս պայմաններում հատուկ նշանակություն է ձեռք բերում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական ճշմարտության աղավաղման գործում ՀԱՊԿ-ի ներդրման ավելացումը»,-նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Զասի կարծիքով՝ հաղթանակի օրը ընդհանուր տոն է, որը «նոր ժանտախտի» մարտադաշտերում անմնացորդ սխրանքի և թիկունքում անձնուրաց աշխատանքի խորհրդանիշ է։

«Մենք հպարտանում ենք աշխարհը նացիզմից ազատագրած մեր հայրերով ու պապերով և խնամքով պահպանում ենք նրանց սխրանքի հուշը։ Մենք հիշում ենք թե՛ նրանց, ովքեր կռիվներում մահվանն ընդառաջ էին գնում, թե՛ նրանց, ովքեր իրենց հերոսական աշխատանքով թիկունքում էին հաղթանակը կերտում»,-ընդգծել է նա։

Զասը բանակցություններ է վարել ՀԱՊԿ–ի անդամ երկրների ԱԽ քարտուղարների հետ

ՀԱՊԿ-ը տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է, որի գործունեության նպատակները, ըստ կանոնադրության,  հանդիսանում են «Խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումը, անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը՝ հավաքական հիմունքով»: Ընդ որում, այդ նպատակներին հասնելու ճանապարհին երկրները առաջնահերթությունը տալիս են քաղաքական, այլ ոչ թե ռազմական միջոցներին։ Կազմակերպության անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: