ՀՀ կրթական համակարգը կոլապսի եզրին է. պատգամավորը քննադատել է նախարարության աշխատանքը

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ հակառակ կառավարության ու ԿԳՄՍ նախարարի պնդման, կրթական ոլորտի բարեփոխումները հապաղում են, դրանք ո՛չ լիարժեք են, ո՛չ էլ ռեֆորմիստական:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ կրթական համակարգը կոլապսի եզրին է: Այս մասին այսօր ԱԺ-ում` կառավարության 2019թ-ի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզի անապահով ընտանիքներին համակարգիչներ և պլանշետներ է տրամադրել

«Կրթական ոլորտի բարեփոխումները հապաղում են: Ո՛չ լիարժեք են, ո՛չ էլ ռեֆորմիստական: Տնտեսագիտական համալսարան. ոլորտի այն եզակի կառույցներց էր, որտեղ իրական բարեփոխումներ էին մեկնարկել, սակայն դրանք կասեցվեցին մի պատճառաբանությամբ, որը հետագայում պարզվեց՝ կեղծ էր »,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ տպավորություն է ստեղծվում, թե ոլորտի պատասխանատուն ճնշված ու կաշկանդված է, կամ նրա շուրջ ոչ ճիշտ կադրեր են հավաքվում, ինչի մասին, նրա խոսքով, վկայում են երկու տարվա ընթացքում նախարարի տեղակալների հաճախակի փոփոխությունները:

Այս պահին էլ Աննա Կստանյանի դիտարկմամբ՝ նախարարի տեղակալի շուրջ ինտրիգներ և ուղիղ հովանավորչության կասկած կա:

Մեդալի հավակնորդները հունիսի 25-ին քննություն կհանձնեն. մանրամասներ

«Գոյություն չունի ռազմավարություն՝ որ ճանապարհով ու ինչ քայլերով ենք առաջ գնում, ինչ ժամկետում ու ինչ արդյունքների ենք հասնելու: Այս հարցերն անպատասխան են, և սա նշանակում է, որ կրթական ռեֆորմը կաղում է, իսկ պատասխանատուները չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրներն իրականացնեն»,- նշեց պատգամավորը:

Կոստանյանը շեշտեց, որ կառավարության ծրագրում նշված 12-ամյա կրթությանը նոր բովանդակություն հաղորդելու, ծրագրային նոր չափորոշիչներ մշակելու ու ավագ դպրոցի դերը վերաարժևորելու առաջնահերթ նպատակները ևս դեռ չեն իրագործվել:

ԿԳՄՍՆ–ն դպրոցական արձակուրդի վերաբերյալ նոր հայտարարություն է տարածել

«Այո, բարձրացվել են ուսուցիչների աշխատավարձերը, սնունդ է տրամադրվում մի քանի դպրոցներում նախակրթարանների ու տարական դպրոցների սաներին: Սակայն առանցքային խնդիրները դեռևս լուծված չեն: Օրինակ՝ ունենք դպրոցներ, որտեղ ուսուցիչների թափուր աշխատատեղերի հարցը դեռ լուծված չէ, որովհետև տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք ունենալով մանկավարժական կրթություն, բուհն ավարտելուց հետո բացարձակ չեն հետաքրքրվում ուսուցչի աշխատոնքով», -ընդգծեց Կոստանյանը:

Դրական տեղաշարժ, ըստ ընդդիմադիր պատգամավորի կա նախակրթական ոլորտում, քանի որ 18 համայնքներում վերականգնվել են մանկապարտեզները ու ապահովվել է երեխաների նախակրթության իրավունքը:

Հիշեցնենք, ՀՀ ԱԺ-ում արդեն երրորդ օրն է, ինչ քննարկվում է ՀՀ կառավարության 2019թ-ի գործունեության ծրագրի կատարողականը:

Այսօր պատգամավորների ելույթներից ու մտքերի փոխանակումից հետո սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթը: