Աշխարհում COVID-19-ի դեպքերը մոտենում են 4 մլն

Վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակը մնում է անփոփոխ։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ ամենածանր վիճակում շարունակում են մնալ ԱՄՆ-ն, Իսպանիան և Իտալիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik.Worldometer համաշխարհային վիճակագրությունների կայքը հայտնում է, որ Կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն աշխարհում մոտենում է 4 միլիոնի։

Ինչպիսի՞ն կլինի կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը․ ինչու՞ գիտնականներին չի հաջողվում այն գտնել

Մայիսի 8-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուս ախտորոշված է ընդհանուր առմամբ 3 917 627 մարդու մոտ։ Մոլորակում համավարակի զոհ է դարձել 270 720 մարդ։

«Հակառեյթինգի» առաջատար եռյակն անփոփոխ է՝ ԱՄՆ, Իսպանիա, Իտալիա։

ԱՄՆ-ում կորոնավիրուս է հայտնաբերվել 1 292 623 մարդու մոտ, մահացել են 76 928-ը։

Իսպանիայում ևս վարակի տարածման ցուցանիշները բարձր են։ COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել 256 855 մարդու մոտ․ մահացել է 26 070 պացիենտ։

Մեկ այլ եվրոպական երկրում՝ Իտալիայում, COVID-19-ի դեպքերը հասել են 215 858-ի։ Վտանգավոր վիրուսի զոհ է դարձել 29 958 մարդ։

COVID-19-ի տարածման տեմպով տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան և Իրանը։

Ինչպես COVID-19-ը կազդի Հայաստանի ժողովրդագրության վրա․ փորձագետը պարզաբանել է իրավիճակը

Չինաստանը, որտեղ առաջին անգամ արձանագրվել է կորոնավիրուսի բռնկումը, 11-րդ տեղում է։ Այդ երկրում հայտնաբերված դեպքերը 82 886-ն են, մահերի թիվը՝ 4 633 է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։