«Ականջներս սրել եմ, գազարը՝ պատրաստել»․ Ուսպենսկայան կլուսանկարվի «Playboy»-ի համար

Ճանաչված երգչուհու համարձակ որոշումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել։ Ոմանք քննադատել են, ոմանք էլ սատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. «Playboy» ամսագիրը նկարահանման է հրավիրել ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայային։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր էջում։

Լյուբով Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է երգել. տեսանյութը բարկացրել է ադրբեջանցիներին

««Playboy»-ը նկարահաման է հրավիրել։ Հանդես կգամ նապաստակի կերպարով։ Ականջներս սրել եմ, գազարը պատրաստել եմ»,- գրել է Ուսպենսկայան և օգտագործել «հումոր» հեշթեգը։

Օգտատերերից մի քանիսը, 66-ամյա երգչուհու՝ անկեղծ ֆոտոշարքին մասնակցելու որոշումը միանշանակ չեն ընդունել, ակնարկելով, որ Ուսպենսկայան պետք է նիհարի։ Երգչուհուն «օգնության են շտապել» երկրպագուները։ Նրանք ողջունել են Ուսպենսկայայի համարձակ որոշումը։

«Բոլոր կերպարներում էլ գեղեցկուհի եք, հիմա նախանձները կսկսեն վատ մեկնաբանություններ գրել»,«շատ գեղեցիկ եք»,«հրաշք տեսք ունեք»,«անհամբեր սպասելու ենք»,-գրել են նրանք։

Ավելի վաղ, երգչուհին հայտարարել էր, որ իր կյանքում դժվար ժամանակներ են և իրեն հանգիստ է պետք, իսկ կարանտինն իր համար հնարավորություն է ստեղծել հանգստանալու և նոր լիցքերով ստեղծագործելու համար։