Աջափնյակ համայնքի մի շարք փողոցներում 15 ժամ ջուր չի լինի

Ջրամատակարարման ժամանակավոր դադարեցման պատճառը «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմամբ պայմանավորված նոր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմամբ պայմանավորված նոր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ իրականացնելու համար, ս.թ. մայիսի 8-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը։

Շինաշխատանքներով պայմանավորված Շիրազ, Մազմանյան փողոցների, Բաշինջաղյան փողոցի 159-ից մինչև 191 կենտ համարի և 182, 184, 190, 194 զույգ համարի շենքերի, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 1-24 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1, 2 շենքերի, Մարգարյան փողոցի 20/2, 20/3 շենքերի, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 5-15 կենտ համարի և 8-16 զույգ համարի շենքերում 15 ժամ ջուր չի լինի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը: