ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Հռոմում մնալու վերջնական որոշում է կայացրել։ Corriere dello sport իտալական պարբերականի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտնել է լոնդոնյան «Արսենալի» ղեկավարությանը։
«Ես ինձ «Արսենալում» չեմ տեսնում։ Կարծում եմ՝ կկարողանաք պայմանավորվել «Ռոմայի» հետ իմ տրանսֆերի մասին, քանի որ ես ուզում եմ մնալ այստեղ», - ասել է Մխիթարյանը։
Նշվում է, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստի գործակալն աշխատում է նրան «Ռոմայում» պահելու ուղղությամբ։
«Գայլերի» մարզիչ Պաոլո Ֆոնսեկայի համար Մխիթարյանը առանցքային խաղացող է, հենց այդ պատճառով է նա ցանկանում Հենրիխին պահել իր թիմում։ Ֆոնսեկայի խոսքով՝ Մխիթարյանը շատ կարևոր «Ռոմայի» համար ինչպես մարզադաշտում, այնպես էլ դրանից դուրս։
«Նա աներևակայելի լավ մարդ է։ Ուզում եմ, որ նա մեր թիմում մնա», - այսպես է արտահայտվել «Ռոմայի» գլխավոր մարզիչը Մխիթարյանի մասին։
Նշվում է նաև, որ «Արսենալը» նախընտրում է վաճառել Մխիթարյանին մատչելի գնով, ոչ թե նրան որպես պահեստային խաղացող պահել ու բարձր աշխատավարձ տալ։ «Զինագործներն» «Ռոմային» առաջարկում են Մխիթարյանի տրանսֆերի համար 10 միլիոն ֆունտ վճարել։
Դոնեցկի «Շախտյորը» չի մոռանում Հենրիխ Մխիթարյանին ու նրա «թնդանոթային» հարվածները
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայում», նրա պայմանագիրն ավարտվում է 2021-ի ամռանը։