Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը

Կնոջ կյանքի համար պայքարել են, բայց չեն կարողացել փրկել։ Նա ավելի քան մեկ ամիս միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Մոսկվայում մահացել է թիվ 180 քաղաքային պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Յուլյա Սերգեևան, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը։

Մոսկվայում «դիմակային ռեժիմ» է սահմանվում․ բոլորը պետք է դիմակով ու ձեռնոցով լինեն

Նշվում է, որ հիվանդության առաջին իսկ օրից բժիշկները պայքարել են Սերգեևայի կյանքը փրկելու համար։ Նա 43 օր միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին։

«Չնայած ձեռնարկված միջոցներին` կորոնավիրուսային վարակի առաջացրած բարդությունները անհամատեղելի էին կյանքի հետ, և Յուլյա Բորիսովնայի կյանքը չհաջողվեց փրկել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեր բժիշկները Հիպոկրատի երդման արժեքը գիտեն. ինչպես օգնենք նրանց դիմակայել կորոնավիրուսին

Սերգեևան բժշկությանն է նվիրել կյանքի ավելի քան 30 տարին։ 2016թ․-ից զբաղեցրել է թիվ 180 քաղաքային պոլիկլինիկայի գլխավոր բժշկի պաշտոնը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ մայիսի 7-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 177 160–ի։ 1625 մարդ մահացել է։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3 մլն 820 հազարի սահմանը