Մոնիկա Բելուչին, Ռոբերտ Դե Նիրոն և այլ աստղեր կոչ են արել համավարակից հետո փոխել կյանքը

Համաշխարհային աստղերը բաց նամակ են գրել, որն արդեն ավելի քան 200 հայտնիներ են ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի –Sputnik. Մոնիկա Բելուչին, Ռոբերտ Դե Նիրոն, Մադոննան, Մարիոն Կոտիյարը և շոու բիզնեսի համաշխարհային այլ աստղեր կոչ են արել մարդկանց այլևս երբեք չվերադառնալ նախկին առօրյա կյանքին և դադարել անխնա սպառել։ Հայտնիների բաց նամակը հրապարակել է Le Mond ֆրանսիական ամսագիրը։

Ամսագրի էջն Instagram–ի իր էջում հրապարակել է ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը։

«Աշխարհն այլևս նախկինը չի լինի» արտահայտությունը վերջին շրջանում հաճախ կարելի է լսել։ Շատերին այն վախեցնում է, իսկ ոմանց էլ հակառակը` հույս ներշնչում։ Ջեյն Ֆոնդայի, Քեյթ Բլանշետի, Մարիոն Կոտիյարի, Ռոբերտ դե Նիրոյի, Մոնիկա Բելուչիի, Մադոննայի կարծիքով` կորոնավիրուսի համավարակից հետո անհրաժեշտ է վերանայել կյանքի հանդեպ հայացքները և վերջ տալ «սպառման դարաշրջանին»։

«Շնորհակալ ենք»․ հայ աստղերի հուզիչ տեսահոլովակը՝ նվիրված հայ բուժաշխատողներին

«Համավարակը հնարավորություն է տեսնելու այն, ինչն իսկապես անհրաժեշտ է, այդ պատճառով մենք կոչ ենք անում չվերադառնալ սովորական առօրյային, այլ արմատական փոփոխություններ անել աշխարհում` հանուն մոլորակի փրկության»,–նշել են նրանք։

Նամակն արդեն շուրջ 200 մարդ է ստորագրել, այդ թվում` Նոբելյան մրցանակակիրներ և հայտնի դերասաններ։

Նրանք պնդում են, որ ի տարբերություն համավարակի` շարունակվող բնապահպանական աղետը անչափելի հետևանքներ է ունենալու։ Եվ միայն շտկումներն այստեղ բավարար չեն, քանի որ սա համակարգային խնդիր է։ Նամակի տակ ստորագրածները նշել են, որ անհրաժեշտ է լրջորեն վերանայել արժեքները, նպատակները և տնտեսությունը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3 մլն 820 հազարի սահմանը