Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարն ու պղպեղը Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի։ Որոշումը վերաբերում է նաև ԵԱՏՄ–ի մյուս երկրներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից:

Շինարարական աշխատանքների ծավալն աննախադեպ է. արտագնա աշխատանքի մեկնողները գործ կունենան

Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ: Արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 16-ից:

ԵԱՏՄ-ում գազի գնի փոփոխության հարցում կողմերը համաձայնության չեն եկել

ԵԱՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն՝ մինչև 2020թ․ հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում բժշկական պարագաներից բացի մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. ապրիլի 1-ից։

Մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկում են կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարը պղպեղը, աշորանն, երկար բրինձը, հնդկացորենը, հնդկաձավարը։

Ամբողջական ցանկը` այստեղ։