Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է

Լրագրողը ֆիքսել է, թե ինչպես է նախկին պաշտոնյան մտնում Հատուկ քննչական ծառայության շենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում է։ factor.am–ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես է նախկին պաշտոնյան ներս մտնում։ ՀՔԾ-ի խոսնակի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ Արթուր Վանեցյանի փաստաբանն ասել է, որ ավելի ուշ կպատասխանի գործակալության հարցերին։ 

«Մեր տեղեկություններով՝ Վանեցյանը այս պահին դեռ ՀՔԾ շենքում է»,– գրում է կայքը:

Ինչու է Արթուր Վանեցյանը հրավիրվել ՀՔԾ

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մայիսի 2-ին պատմեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը մայիսի 4-ին Sputnik Արմենիային հայտնեց, որ Մինասյանի տեսանյութի վերաբերյալ հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Նա ասաց, որ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը, հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ։