ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը։
«Նախարարությունը դրամաշնորհների փաթեթներ է ստեղծել, որի նպատակն է խթանել աշխատանքների պահպանումն ու նորարար գաղափարների ստեղծումը։ Կորոնավիրուսն իր բացասական ազդեցությունն է թողել նաև ՏՏ ոլորտի վրա։ Նախարարությունը 185 ընկերությունների շրջանում հարցում է իրականացրել ու պարզել, որ 54 տոկոսի մոտ ֆինանսական բացասական արդյունք է գրանցվել»,–ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով` ոլորտում գործունեություն ծավալով ընկերությունների 74 տոկոսը պատրաստակամություն է հայտնել մշակել նոր տիպի ապրանքատեսակներ։ Խոսքը, մասնավորապես, աութսորսինգով զբաղվող ընկերությունների մասին է։
Արշակյանը նշեց, որ ընկերություններին կտրամադրվեն նորարարական դրամաշնորհներ, որոնք կարող են դիմել վերջին 2 տարում Հայաստանում գրանցված և պրոդուկտ ստեղծող ընկերությունները։ Դրամաշնորհների առավելագույն չափը 10 մլն դրամ է։
Տիգրան Խաչատրյանը հայտնել է` ինչու են մերժվում տնտեսական աջակցության հայտերը
Կտրամադրվեն նաև «Կայացած ընկերություններին դրամաշնորհներ», ըստ որի` դրամաշնորհ կտրամադրվի 2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններին (տնտեսավարողներ), որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ։ Դրամաշնորհների առավելագույն չափը 20 մլն դրամ է։
Փետրվարի կոմունալներն էլ կփոխհատուցվեն. Փաշինյանը հայտնեց` ովքեր կստանան աջակցությունը
Կտրամադրվեն նաև համաֆինանսավորման դրամաշնորհներ, դրանք էլ այն տնտեսվարողների համար են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ։ Դրամաշնորհը կլինի 100% համաֆինանսավորմամբ, սակայն ոչ ավել, քան 30 մլն դրամը։ Արշակյանը հայտնեց, որ սա վերաբերում է այն ընկերություններին, որոնք այս տարվա ընթացքում վենչուրային կամ հրեշտակների կողմից ներդրումներ կներգրավեն։
«Կան երկու տեսակի ներդրողներ` վենչուրային ներդրողներ և ներդրող հրեշտակներ։ Հրեշտակներն այն ձեռներեցներն են, որոնք այս կամ այն նորարարական ընկերություններում ցանկանում են ներդրում անել ու փայաբաժին ունենալ»,–ասաց Արշակյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն իսկ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 16` տնտեսական և սոցիալական միջոցառումներ է իրականացնում։
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել․ ՀՀ-ում քանի՞սն են օգտվել աջակցության ծրագրերից