Մեդալի հավակնորդները հունիսի 25-ին քննություն կհանձնեն. մանրամասներ

Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները մեդալ կստանան, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում առավելություն կունենան նաև բուհեր ընդունվելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի քննություն կհանձնեն։

Աշակերտներին նման «լավություն» պետք չէ. քննությունները հանելն անարդարություն է. փորձագետ

«Քննությանը կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն «Մաթեմատիկա» առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները մեդալ կստանան, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում առավելություն կունենան նաև բուհեր ընդունվելու համար։ Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այս տարի դպրոցական ավարտական քննությունները չեն անցկացվի, իսկ դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն մեկ քննություն հանձնելով։