ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը առցանց ասուլիսում 2019թ. իր գործունեությունը ներկայացնելիս նշեց, որ հաշվետու տարում շարունակվել են աշխատանքները դիմումների ուսումնասիրության ու քննարկման, մարդու իրավունքների խախտումների համակարգային կանխարգելման, օրենսդրության կատարելագործման, հանրային իրազեկման, քաղաքացիական հասարակության զորացման, միջազգային կապերի ամրապնդման և աշխատակազմի կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ:
«Հաշվետու տարում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է 234 դիմում, որը նախորդ տարվա համեմատ 1.7 անգամ ավելին է: Այդ դիմումների 31%-ը (73 դիմում) առնչվել են իմ ՝ օրենքով սահմանված լիազորություններին, որոնց 93%-ի (68 դիմում) դեպքում արձանագրվել է դրական արդյունք: Դիմումների 22%-ը վերաբերել է սոցիալական ապահովության իրավունքին, 17%-ը՝ սեփականության իրավունքին, 11%-ը՝ աշխատանքային իրավունքներին»,-ասաց նա:
Արցախի ՄԻՊ–ը պատրաստվում է հանդիպել բանակի ղեկավարության հետ
Մեկ տարվա ընթացքում պաշտպանը հանդես է եկել ավելի քան 100 ընդհանուր բնույթի և կոնկրետ առաջարկներով՝ ուղղված տարբեր պետական լիազոր մարմինների՝ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի նշանակալի բարելավման նպատակով:
Ադրբեջանի ճնշումների պատճառով ներդրողները հեռանում են Արցախից. Արցախի ՄԻՊ
Հիշեցնենք՝ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին, ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստում 29 կողմ ձայնով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արտակ Բեգլարյանը: