2 տղամարդ սպառնացել են նետվել կամրջից. նրանք հանդիպում են պահանջել վարչապետի օգնականի հետ

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, փրկարարներ, ինչպես նաև ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի –Sputnik. Այսօր երեկոյան` ժամը 22:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Միջին տարիքի երկու տղամարդ, անցնելով «Հաղթանակ» կամրջի բազրիքը, սպառնացել են ցած նետվել: Նրանք հանդիպում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նարեկ Սարգսյանի հետ: 

«Շատ խելացի և սկզբունքային էր». նախկին գործընկերը` երեխաներին սպանած հոր մասին

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, փրկարարներ, ինչպես նաև ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ա. Ղազարյանը:

Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ շուրջ 1 ժամ հավաքվածները բանակցել են քաղաքացիների հետ: Արդյունքում նրանց հաջողվել է համոզել հետ կանգնել կամրջից նետվելու մտադրությունից:

Մեր տեղեկություններով` տղամարդկանցից մեկին ոստիկանության ավտոմեքենայով տարել են ոստիկանություն, իսկ մյուսը տուն է գնացել:

Երևանում կանխվել է 25–ամյա կնոջ ինքնասպանության փորձը