Ղազախստանից Հայաստան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Ղազախստանից Հայաստան վերադարձող քաղաքացիների թվում են Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն է վերցրել SCAT ավիաընկերության օդանավը, որով ՀՀ քաղաքացիներ են հայրենիք վերադառնում։

Չարտերային չվերթն իրականացվել է. Կիևից 144 մարդ է ժամանել Երևան

«Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի։ նրանց թվում են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ պարետատան որոշմամբ` Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ Այսինքն` վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Ապրիլի 3-ին հայտնի էր դարձել, որ Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման պատճառով ՀՀ քաղաքացիներ են մնացել «Դոմոդեդովո» օդանավակայում։

Ավելի ուշ կազմակերպվեց 7 չարտերային չվերթ՝ ապահովելով մոտ 1500 քաղաքացու վերադարձը Հայաստան։

Չարտերային չվերթ Երևանից` ՌԴ քաղաքացիների համար. ովքեր կարող են անվճար մեկնել