Տիգրան Ավինյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրը

ՀՀ փոխվարչապետն իր հրաժարականի մասին լուրը կարդալուց հետո համոզվել է, որ լրատվական դաշտում լրջագույն խնդիրներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հերքեց իր հրաժարականի մասին լուրը:

Փաշինյանն ու Ավինյանը տարաձայնություննե՞ր ունեն, կամ ովքե՞ր են փորձում նրանց «գժտեցնել»

«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը։ Այսինքն` գիտեմ. երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին: Կարծում եմ` սա վկայում է, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսով եմ՝ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` իսկ Ավինյանը տարաձայնություններ ունի՞ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փոխվարչապետը չպատասխանեց այդ հարցին։

Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը. Էրիկ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից

Հիշեցնենք` վերջին օրերին լուր տարածվեց, որ Ավինյանը որոշել է հրաժարական տալ, հարցն արդեն որոշված է, քննարկվում են ժամկետները։ Ավինյանի մամուլի խոսնակն ավելի ուշ հերքեց այդ տեղեկությունը։ Լուրեր տարածվեցին նաև, որ վարչապետ Փաշինյանի և փոխվարչապետ Ավինյանի հարաբերությունները լարվել են, որովհետև Փաշինյանին անհանգստացնում է իր վարկանիշի անկումը և Ավինյանի վարկանիշի բարձրացումը։ 

Վիզը ծռած, խեղճացած, կռացած. Փաշինյանը քննադատեց հայ դիվանագետներից ոմանց աշխատաոճը