ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կլորացած փորիկով լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում։
«Հետհաշվարկ»,– լուսանկարին կից գրել է նա։
Հասկանալի է, որ հետհաշվարկը փոքրիկի լույս աշխարհ գալու օրվա մասին է։
Լուսանկարին հաջորդել են մեկնաբանությունները։ Օգտատերերը բարի ազատում և առողջ բալիկ են մաղթել Ռևազյանին։
Հավելենք, որ Ռևազյանը լուսանկարում նշել է ոչ միայն լուսանկարչին՝ Նիկոլաս Կոսեդիսին, այլև Պարույր Աբրահամյանին։ Մասնագիտությամբ տնտեսագետ, կայուն զարգացման մասնագետ Պարույր Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նրանք Դանիայում միասին են։ Վերջինս նաև իր էջում Տաթևիկ Ռևազյանին վերաբերող բազմաթիվ հրապարակումներ ու հոդվածներ է տարածել։
Հիշեցնենք՝ Ռևազյանը հիմա Դանիայում է, որտեղ ապրում է նրա ընտանիքը։ Նա մեկնել է Դանիա՝ հղիության վերջին ամիսները բարեկամներին մոտ լինելու համար։ Ռևազյանը բազմիցս նշել է, որ թերևս Հայաստանկվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական լինի։ Նրա վերադարձը նաև չվերթերի վերականգնման հետ է կապված։
Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ղեկավարում է 2018 թվականի հուլիսի 10-ից։ Նա երկար ժամանակ ապրել է Դանիայում ու աշխատել ավիացիայի ոլորտում։