Պավլիաշվիլին, Գարիկ Մարտիրոսյանը, Լեպսը համատեղ երգ են գրում՝ նվիրված Հաղթանակի օրվան

Ռուսական շոու բիզնեսի վառ ներկայացուցիչները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված երգ են պատրաստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ճանաչված երգիչ, կոմպոզիտոր Սոսո Պավլիաշվիլին, որն այս օրերին իր ընտանիքի հետ մեկուսացված է տանը, ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալում։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստի՞նն է երաժշտություն գրել Լեպսի երգերի համար

Երգիչը հայտնել է, որ այս օրերին ճանաչված երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի, Եվգենի Օրլովի և Գրիգորի Լեպսի հետ համատեղ ստեղծագործություն է գրում։

«Լինելով ինքնամեկուսացման մեջ, ես ամեն օր մի քանի անգամ աղոթում եմ և զբաղվում իմ սիրած գործով՝ երաժշտությամբ: Մենք ընկերներով համախմվել ենք մի գաղափորի շուրջ․ Գարիկ Մարտիրոսյանի, Եվգենի Օրլովի և Գրիգորի Լեպսի հետ նոր երգ ենք ձայնագրում, որը նվիրված է Հայրենակական մեծ պատերազմում տարած հաղթանակին։ Սա մեր հոգու ճիչն է»,-«Սոբեսեդնիկ»-ի հետ հարցազրույցում ասել է երգիչը։

Նրա խոսքով` իրենք հնարավորություն ունեն նաև առցանց համերգներ տալու։

Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» տանող ճանապարհները

Ավելի վաղ ռուսաստանաբնակ շոումեն, երգիծաբան Միշա Գալուստյանը Instagram-ի իր էջում տեսաուղերձ էր հղել և մարդկանց հորդորել, որ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, նախկին ԽՍՀՄ անդամ երկրների ներկայացուցիչներն առցանց տիրույթում իրենց մայրենի լեզվով երգեն հաղթանակի երգը։

«Միշա, արի հայերեն երգենք»․ Գալուստյանը գտել է Մայիսի 9-ը տոնելու լավագույն ձևը

Հայրենական մեծ պատերազմը ծավալվել է 1941-1945 թվականներին։ Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները (Իտալիան, Հունգարիան, Ռումինիան, Ֆինլանդիան, 1945 թվականից` նաև Ճապոնիան), առանց նախապես հայտարարելու, հարձակվել են Խորհրդային Միության վրա։ Այս պատերազմը 1945 թվականի մայիսի 9–ին ավարտվել է Խորհրդային Միության հաղթանակով։

Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին բանակի և ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում:

Այս տարի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակին նվիրված միջոցառումները Ռուսաստանում հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով։

Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ավիացիոն շքերթ կանցկացվի, հրավառություններ կլինեն Ռուսաստանի քաղաքներում։

Ռուս օդաչուները ՀՀ–ում «Հիշատակի էստաֆետ» ակցիա են անցկացրել` նվիրված Հաղթանակի 75-ամյակին