ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև ԼՂ հարցի շուրջ ՀՀ կառավարության տեսակետին:
«Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ ՀՀ ժողովրդի համար, եթե դա ընդունելի չէ Ղարաբաղի ժողովրդի համար, այդ թվում` ԱԺ-ի համար: Այսինքն՝ դա ոչ թե իմ բարի ցանկությունից է այդպես, այլ այդպես է եղել ի բնե: Եթե անգամ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, թե կստորագրեն ու կտանեն մի հատ ինչ-որ լուծում կտան` իրենք գերագնահատել են իրենց ուժերը»,- ասաց նա:
Փաշինյանը վստահեցրեց, որ որևէ լուծում չի կարող լինել առանց ԱԺ դահլիճում նստած պատգամավորների իմացության ու համաձայնության:
«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին
«Նման լուծում ձևակերպված չէ, քանի դեռ մենք չենք եկել, ասել` եկեք մի հատ փակ նիստ անենք ու մենք մեր լուծման տարբերակը ձեզ ներկայացնենք: Իսկ մենք այդպիսի լուծմամբ կգանք, երբ որ ԱԳ նախարարը, ես կտեսնենք, որ ինչ-որ մի տարբերակ կա, որը կարող է սկզբունքորեն քննարկելի, ընդունելի լինել: Քանի դեռ մենք չենք եկել, մնացած ամեն ինչը դիրքորոշումներ են»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև հայտարարեց, որ 2018թ-ին հայտնած իր դիրքորոշման մեջ առ այսօր նույնիսկ մի ստորակետ ավելացնելու կամ պակասեցնելու կարիք չի տեսնում:
Ավելին՝ վարչապետը նշեց, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ոչ միայն ՀՀ և ԼՂՀ, այլև Ադրբեջանի ժողովրդի համար:
Իսկ լուծման հնարավոր ցանկացած տարբերակ, Փաշինյանի խոսքով, նախ կքննարկվի ՀՀ և ԼՂՀ Անվտանգության խորհուրդներում, կառավարություններում և նոր միայն խորհրդարաններում:
Կարիք չկա ավելի փորփրել. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մասին