Մնացականյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել նրանք

Զրույցի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև խոսել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Տեղեկությունը հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Պարտադիր չէ, որ հարաբերությունները սկսվեն ու ավարտվեն կենացներով». Մնացականյան

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, համավարակի դեմ պայքարում փոխգործակցության որոշ խնդիրներ», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու հետագա քայլերը: