Մայիսի 18-ից Երևանի մի քանի խաչմերուկներում տեսանկարահանող սարքեր կգործարկվեն

Ճանապարհային ոստիկանությունը տեսանկարահանող սարքեր է տեղադրել, որպեսզի կանխի խցանումներն ու վթարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի Էրեբունի-Աթոյան, Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների և Աճառյան փողոց-Աճառյան 2-րդ փակուղի խաչմերուկներում տեսանկարահանող սարքեր են տեղադրվել:

Կարմիր գծերն իրենց սպառել են. փորձագետը` Երևանի վճարովի կայանատեղիներից հրաժարվելու մասին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սարքերը տեղադրել են`հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում։

Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2020 թվականի մայիսի 18-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Կնկարենք ծանոթ-անծանոթների խախտումները. ոստիկանությունը որոշել է՝ ինչպես է դա արվելու