ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ճանաչված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։
«Ես միշտ փորձում եմ մարզել իմ մարմինը, ուղեղն ու հոգին»,- լուսանկարին կից գրել է նա:
Երգչուհու էջի հետևորդներին դուր է եկել լուսանկարը, որն արդեն ավելի քան 20 հազար «սրտիկի» է արժանացել։
Նշենք, որ Լիլիթը հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում իր մեկուսացումից:
Հիշեցնենք` Լիլիթ Հովհաննիսյանը ապրիլի 20-ին վերջապես կարողացավ Հայաստանվերադառնալ։ Նա համերգ տալու համար մեկնել էր Բրազիլիա, սակայն կորոնավիրուսի պատճառով չվերթերն արգելվել էին, և նա անորոշ ժամանակով մնացել էր այնտեղ։ Ավելի վաղ երգչուհին գրել էր, որ Հայաստան վերադառնալն արդեն երազում է միայն տեսնում։
Հաշվի առնելով, որ երգչուհու պարտադիր մեկուսացման 14 օրերն անցել են, հավանաբար նա արդեն տանն է։