Կառավարությունն ավելացնում է կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցային մահճակալները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ասաց, որ մարտի 1-ից ի վեր Հայաստանում մեկուսացվել է շուրջ 6000 մարդ: Եվս 600 տեղ արդեն պատրաստ է նոր մեկուսացվածների ընդունելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Կորոնավիրուսի նախնական շրջանում ՀՀ շուրջ 300 հիվանդանոցային տեղերը հնգապատկվել են ու այժմ կազմում են 1500 տեղ: Այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից այս թվերը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության 2019 թ-ի ծրագրի կատարման և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 163–ով և դարձել 2782

Կառավարությունը չի հրաժարվել աղքատությունը կրճատելու մտքից. Փաշինյանը հիշեցրեց իր խոստումը

Եվս 150 մահճակալ, Փաշինյանի խոսքով, նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա օրերին:

«Բացի սրանից, 600 հյուրանոցային- հիվանդանոցային տեղ ենք պատրաստել ասիմպտոմ դեպքերի համար: Դուք գիտեք, որ մեր դեպքերի մեծ մասը հիվանդ են, բայց ոչ մի սիմպտոմ չունեն: Այսինքն՝ չեն հազում, չեն ջերմում, բայց վարակակիր են: Նրանց նկատմամբ մեր քաղաքականություն այն է, որ ոչ թե մենք նրանց բուժենք, այլ մեկուսացնենք, որ նրանք ոչ մեկին չվարակեն»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով` ևս 300 տեղ է նախապատրաստվել նաև վարակակիրների հետ շփում ունեցած անձանց՝ կոնտակտավորներին մեկուսացնելու համար: Նա տեղեկացրեց, որ մարտի 1-ից ի վեր մեկուսացվել է շուրջ 6000 մարդ:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 163-ով և դարձել 2782։ Կորոնավիրուսից մահվան նոր դեպք չի գրանցվել։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 մարդ, կատարվել է 26928 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1135–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 40 դեպք և մահվան 7 անուղղակի դեպք: