Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսն իրենց որդուն սիմվոլներով են անվանակոչել

Կանադացի երգչուհի Կլեր Էլիս Բուշեն, որը հայտնի է Գրայմս բեմական անունով, և միլիարդատեր, գյուտարար Իլոն Մասկը մեկնաբանել են իրենց որդու անսովոր անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի-Sputnik. Միլիարդատեր, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսն իրենց որդուն անվանել են X Æ A-12։ Առաջնեկի համար ընտրված անսովոր, տարօրինակ անվան իմաստն ու նշանակությունը երգչուհին բացատրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

X-ն անհայտ փոփոխական է, Æ-ն արհեստական բանականության (անգլերեն հապավում՝ AI) «էլֆյան գրությունն է», A-12-ն էլ մեր սիրելի օդանավի՝ SR-17-ի նախատիպն է՝ ոչ մի զենք, միայն արագություն, հզոր է մարտի մեջ, բայց առանց բռնության»,- գրել է երգչուհին։

Նա նաև ավելացրել է, որ A-ն իր սիրելի երգի՝ «Արխանգելի» սկզբնատառն է, իսկ 12-ն էլ խորհրդանշում է կենդանակերպի 12-րդ նշանը, որովհետև որդին ծնվել է Մետալիկ Առնետի տարում։

​Հիշեցնենք՝ ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը վեցերորդ անգամ հայր է դարձել։ Երեկ նա հրապարակել էր նորածին որդու լուսանկարը։

Ամերիկացի ձեռնարկատեր, գյուտարար Իլոն Ռիվ Մասկը ծնվել է Պրետորիայում 1971 թ․-ին։ Նա PayPal ընկերության համահիմնադիրն է, SpaceX ընկերության համահիմնադիրը, գլխավոր տնօրենն ու գլխավոր ինժեները։ 2018թ․-ին Forbes ամսագրի միլիարդատերերի ցուցակում նրա կարողությունը գնահատվել է ավելի քան 22,5 միլիարդ դոլար։

Գիտության մեջ մեծ ներդրման համար 2018թ․-ի մայիսի 9-ին Իլոն Մասկն ընդունվել է որպես Լոնդոնի թագավորական հասարակության անդամ։

Հայրիկ է դարձել 6–րդ անգամ․ միլիարդատեր Իլոն Մասկը ցույց է տվել նորածին որդուն