ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի-Sputnik. Արշակունյաց-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման` վերջերս արված փորձնական փոփոխությունն իրեն չի արդարացրել։ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այս խաչմերուկում վերականգնել երթևեկության նախկին ձևը։
Երևանյան խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել
Մայիսի 7-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում՝ առանց շրջանաձև երթևեկության, և կվերագործարկվեն լուսացույցները։ Նշենք, որ դա «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկն է։
Հիշեցնենք, որ այս խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն էր արվել մոտ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 10-ին։
Երթևեկության փոփոխություն կկատարվի Արշակունյաց - Գարեգին Նժդեհ խաչմերուկում. տեսանյութ