Հաղթանակի ավիաշքերթ. ՌԴ վաստակավոր օդաչուն փորձ է իրականացնում «Էրեբունի» օդանավակայանում

Օդաչուների նախապատրաստումն անցկացվում է «Էրեբունի» ռազմական օդանավակայանի տարածքում ՝ Հայաստանի և Ռուսաստանի կործանիչ, գրոհային և բանակային օդուժի ավիացիոն բոլոր միջոցների ներգրավմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու, «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցադրական թռիչքի համար նախապատրաստել է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) և Հայաստանի պաշտպանության նախարարության օդաչուներին:

Հաղթանակի ավիաշքերթ. ՌԴ վաստակավոր օդաչուն փորձ է իրականացնում «Էրեբունի» օդանավակայանում

ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ խմբակային թռիչքների իրականացմամբ թռիչքային պատրաստության նախաշեմին օդաչուները երկրի վրա անհատական կարգով և անձնակազմի հետ միասին իրականացրել են ավտոմատայնության բոլոր գործողությունները ՝ օգտագործելով ինքնաթիռների և ուղղաթիռների մակետները։

Մասնագիտությունն ազատեց գնդակահարությունից, կամ փրկվեց պատերազմից և զոհվեց խաղաղ օրերում

«Թռիչքային կազմի պատրաստումը հիմնականում իրականացվում է երկրի վրա։ Անպատրաստ օդաչուներին ոչ ոք չի թողնի ինքնաթիռ բարձրանալ։ Այդ պատճառով երկրի վրա մշակվում են թռիչքային առաջադրանքների սխեմաներն ու առաջադրանքի յուրաքանչյուր դետալ»,- նշել է գնդապետ Պետրովը։

Նա հավելել է, որ օդաչուների նախապատրաստումն իրականացվում է «Էրեբունի» ռազմական օդանավակայանի, ինչպես նաև ՝ Երևանի և Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրներում։

Օդում խմբակային հնարքների կատարմանը հետևել և երկրից շտկումներ են իրականացրել ավիացիոն նշանառուները:

Ընդհանուր առմամբ, ցուցադրական թռիչքի համար օդաչուների նախապատրաստման գործում ներգրավված է շուրջ 50 միավոր ռազմական ու ավիացիոն տեխնիկա:

Նշենք, որ մայիսի 9-ին Հաղթանակի զորահանդեսին կմասնակցեն ՄիԳ-29, Սու-30ՍՄ, Սու-25 ինքնաթիռների և Մի-24Պ, Մի-8ՄՏՎ ուղղաթիռների օդաչուներն ու անձնակազմերը: