Երևանի կենտրոնում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացրել է, թե որ թաղամասերում են հոսանքի անջատումներ արվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար մայիսի 6-ին Երևան քաղաքում կհոսանքազրկվեն`

  • 10։00-16։00 Սարյան փ. 24, 24ա, 26, 30 շենքերը, Մայիսյան փ. 52 շենքը, Կոնդ թաղ. 1-20 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
  • 14։00-16։00 Ամիրյան փ. 2, 4, 10, 12 շենքերը, Բուզանդի փ. 6-45 սեփական տները, Բուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կողբացի փ. 18-45 սեփական տները և ոչ բնակիչ-բաժանորդները, Մաշտոցի պող. 20 շենք, Աբովյան փ. 1/1, ½ շենքերը, Արամի փ. 5-48 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:

Ընկերությունից սպառողներին տեղեկացնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, իրենց իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարելի է զանգահարել 1-80 և 0 8000 0 180 (Երևան քաղաքի բնակիչները ) և 0 8000 0 180 (մարզերի բնակիչները) շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: 

ՀԷՑ-ը խոստանում է չհոսանքազրկել սոցիալապես անապահով բաժանորդներին