«ՀՀ քաղավիացիայի խնդիրը կկարգավորվի անկախ մայիսի 12-ի նիստից». Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ապագային:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Ի՞նչ ակնկալիքներ ու սպասելիքներ ունի ՀՀ կառավարությունը մայիսի 12-14–ը Եվրահանձնաժողովի նիստում նախանշված ՀՀ քաղավիացիայի ոլորտին վերաբերող քննարկումից: Այս հարցով ԱԺ-ում այսօր կառավարության հետ հարցուպատախանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հիշեցնելով, որ այդ որոշման արդյունքում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կարող է հայտնվել սև ցուցակում:

Տիգրան Ավինյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Փոխվարչապետ Ավինյանը, սակայն, չցանկացավ բացահայտել կառավարության սպասելիքները նշված նիստից:

«Մենք այդ շուկան չունենք այս պահին, որ կորցնենք: Այդ շուկա մտնելու համար նվազագույնը պետք է կարողություն ձևավորենք նախևառաջ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ու երկրորդ հերթին՝ հայկական ավիացիայի ընկերություններում, որպեսզի կարողանանք եվրոպական ստանդարտներին և առհասարակ՝ միջազգային ստանդարտներին համապատասխանել»,- ասաց նա:

Ավինյանը վստահություն հայտնեց, որ խնդիրը կարգավորվող է՝ անկախ մայիսի 12-ին ընդունվելիք որոշումից:

Ի՞նչ գործ ունեն ՀՀ-ում գրանցված օդանավերը Սուդանում ու Չադում. Փաշինյանն ունի պատասխանը

«Մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է որոշումը: Խոսքը չի գնում վերջին տարիների, այլ բազում տարիներ առաջ եղած գործունեության մասին է: Առարկություններ կներկայացվեն այդ նիստին, և վերջնական որոշում ստանալուց հետո հետևություններ կանենք»,– նշեց նա:

«Իրերը կոչենք իրենց անուններով». «Արմենիան» ստեղծված իրավիճակում իր բացատրությունն ունի 

Հիշեցնենք՝ 2020թ-ի փետրվարի 4-7-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում անցկացրած աուդիտի արդյունքում Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) հայկական 2 ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից: